Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

ՈՒշքի եկեք

ՈՒշքի եկեք
18.08.2025 | 18:16

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ժողովրդին համոզելու համար, թե իբր, Ադրբեջանի հետ ստորագրվող մեր պայմանագրերը հաղթանակ են, թե իբր դա մենք անում ենք ԿԱՄԱՎՈՐ, թե իբր, դրանք մեր ցանկությամբ են, խաղաղության խաչմերուկ ու չգիտեմ էլ ինչ նախագծերով։

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ըստ ,,Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի Վիենայի կոնվենցիայի,, 52-րդ հոդվածի, միջազգային պայմանագիրը համարվում է անվավեր, եթե Հայաստանի Հանրապետությունը դա կնքել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ, այսինքն ՍՏԻՊՎԱԾ։

ԱՅՍԻՆՔՆ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի մեզանից խլի հետագայում միակողմանի զիջումները (մասնավորապես «միջանցքը») ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ հնարավորությունը, երբ Երկիրը կլինի տնտեսապես հզոր և ռազմականորեն պատրաստված։ Նա ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ սա ոչ թե (դե ֆակտո) ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ է, մեր իրավունքների կոպիտ ոտնահարմամբ, այլ իբր «հաղթանակ» մեր հոժարությամբ և համաձայնությամբ։

ՈՒշքի եկեք...

Հայկ ՄԱՆԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ